211652_close_icon
views-count6505 դիտում article-date 10:16 27-03-2021

Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ ձվի շուկայում ստեղծված վիճակը արհեստական դեֆիցիտի արդյունք է: Եթե սովորական օրերին ձուն վաճառվում էր առավելագույնը 70 դրամով, ապա Սուրբ Զատկի տոներից առաջ թռչնաֆաբրիկաներում արտադրված ձուն թանկացել և վաճառվում է 90-100, իսկ տնական ձուն ընդհանրապես ռեկորդային՝ 150 դրամով:

Ստեփանյանն ասում է, որ թռչնաֆաբրիկաները ձուն վաճառում են նույն 58-63 դրամով, սակայն առաքման ցանցերն ու փոքր խանութները արհեստական դեֆիցիտ ստեղծելով՝ գերշահույթ են ստանում: Թանկացման պատճառներից մեկն էլ սպառողների վարքագիծն է, որոնք անհրաժեշտից ավելի ձու են գնում՝ էլ ավելի մեծացնելով դեֆիցիտը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր