211652_close_icon
views-count1566 դիտում article-date 10:03 27-03-2021

Ingenuity-ը Մարսի վրա թռիչք կիրականացվի ապրիլի 8-ին կամ մի քիչ ավելի ուշ․ «Ամերիկայի ձայն»

ՆԱՍԱ-ն այս շաբաթ զբաղված էր մարսագնաց Perseverance-ի հետ դեպի կարմիր մոլորակ ուղարկված Ingenuity ուղղաթռի թռիչքի կարողությունները ուսումնասիրելով: ՆԱՍԱ-ում Մոլորակային գիտությունների բաժնի տնօրեն Լորի Գլեյզի խոսքերով, Մարսի ուսումնասիրության ապագան մեծապես է կախված հենց այս ուղղաթռից: «Այս ուղղաթռի հաղորդած տվյալների հիման վրա կընդունվեն հետազոտությունների ապագա ձեւերի մասին որոշումներ: Ուղղաթիռը պիտի պատկերներ ուղարկի այն հատվածներից, որոնց անհնար է հասնել մարսագնացի միջոցով»,- ասում է նա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

1903 թվականին, առաջին անգամը լինելով, օդ բարձրացավ Ռայթ եղբայրների կառուցած առաջին օդանավը: Գրեթե 120 տարի անց ՆԱՍԱ-ն օդանավի թռիչք է նախապատրաստում այլ մոլորակի վրա: Ingenuity-ի թռիչքը Մարսի վրա կիրականացվի ապրիլի ութին կամ մի քիչ ավելի ուշ:

Իսկ ահա Միսիսսիպի նահանգում ՆԱՍԱ-ն փորձարկում էր մեկ այլ թռիչք: Space Launch System-ի փորձարկումը նպատակ ուներ նախապատրաստվել «Արտեմիս» նախագծի շրջանակներում դեպի լուսին նոր թռիչքին:

Անցնող շաբաթվա ընթացքում իրականցվել է եւս մեկ զարմանահրաշ ուղեւորություն, ուղեւորություն դեպի երկրագնդի ամենախորը շերտը` Մարիանայի խորշը: Ճամփորդությունն այնտեղ իրականացրել է Ռիչարդ Գարիոթը, ում խոսքերով, Խաղաղ օվկիանոսում գտնվող այդ հատվածում խորությունը հասնում է 11 հազար մետրի: Այն մի քանի հազար մետրով ավելի խորն է, քան Էվերեստ լեռան բարձրությունը:

Գարիոթն իր գործընկեր Վիկտոր Վեսկովոյի հետ միասին այսպիսի խորությունից վեր են հանել ջրի նմուշներ, այլ հարցերի հետ միասին ուսումնասիրելու համար նաեւ միկրոպլաստիկ աղտոտումը:

Գարիոթն աշխարհում միակ մարդն է, որը եղել է Մարիանայի խորշում, երկրագնդի հյուսիսային ու հարավային բեւեռներում, ինչպես նաեւ` Միջազգային տիեզերական կայանում:

Նմանատիպ նյութեր