211652_close_icon
views-count1551 դիտում article-date 09:51 27-03-2021

Կանոնակարգվում են հողերի ռեկուլտիվացման ֆինանսական մեխանիզմները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թէերթը գրում է․ «Հայաստանում կա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքներ ունեցող 380-ից ավել ընկերություն: Հանրապետության տարածքում բազմաթիվ են նաեւ արդեն չշահագործվող հանքավայրերը, որոնք լքվել են դեռ խորհրդային տարիներին:

Ընդերքօգտագործման եւ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված է, որ հանքշահագործումից հետո խախտված էկոհամակարգի հնարավորինս վերականգնումը պարտադիր է՝ հողերի ռենկուլտիվացիայի միջոցով: Ռեկուլտիվացման պայմանը սահմանվում է ընդերքոգտագործան իրավունքի տրման հետ միասին եւ, քանի որ հանքշահագործման գործընթացները կարող են տեւել տասնյակ տարիներ, առաջնային նշանակություն ունի խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման ճիշտ մեխանիզմի կիրառումը:

Խնդրին համակարգային լուծում տալու համար Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով ամրագրվում են բնապահպանական այդ կարեւոր գործընթացի անհրաժեշտ ընթացակարգերը եւ ֆինանսական երաշխիքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր