211652_close_icon
views-count212609 դիտում article-date 23:14 26-03-2021

Երևանում՝ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Մաշտոցի ոստիկանները իրականացրել են «Կրիստալս կրիստալիդ վնաս չէ» օպերացիան. հայտնաբերվել է թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   այսօր՝ մարտի 26-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության և հետաքննության  բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ,  իրականացրել են  «Կրիստալս կրիստալիդ վնաս չէ»  օպերացիան:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երեկոյան  Մաշտոցի բաժնի ոստիկանները  ոստիկանություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Անդրանիկ Գ.-ին, 44-ամյա Վահե Խ.-ին, և 27-ամյա Արմեն Բ.-ին:

Վերջիններս եղել են Արմեն Բ.-ի վարած  Nissa Tiida մակնիշի ավտոմեքենայով:

Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Գ.-ն ոստիկաններին մատնացույց է  արել ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը և նշել, որ դրա վրա առկա մի քանի գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է և այն պատկանում է իրեն, որից  հետո Անդրանիկ Գ.-ն ներկայացրել է մեկ հատ կապտավուն գույնի և մեկ հատ սպիտակավուն գույնի դեղահաբեր:

Այդ ամենը հետաքննիչի  որոշմամբ վերցվել է և նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և պարզվում են դեպքի հանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր