211652_close_icon
views-count10505 դիտում article-date 23:12 26-03-2021

Այս ոհմակին իշխանությունից վռնդելուց հետո պետք է կազմակերպել «հայկական Նյուրնբերգյան» դատավարություն. Գագիկ Համբարձումյան

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս ոհմակին իշխանությունից վռնդելուց հետո պետք է կազմակերպել «հայկական Նյուրնբերգյան» դատավարություն։

Սա պարտադիր պայման է, բայց ոչ ամբողջական։

Քանի դեռ ազգովի չենք գիտակցել մեզանից յուրաքանչյուրի մեղքը ( ումը՝ շատ, ումը՝ քիչ դա էական չէ ) այս ազգադավ, այլածին ոչնչությունների առաջացման, կայացման ու իշխանությամբ օժտված գործընթացում մենք երաշխավորված չենք լինի նման ազգային պատուհասի կրկնությունից։

Այդ գիտակցումն արմատավորելու և ամրապնդելու համար։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝ «Հայկական Նյուրնբերգյան» դատավարությունից հետո հրեական Լացի Պատի օրինակով կառուցել (տեղը կորոշվի) «հայերի ազգային խայտառակության» պատ այս ստահակների պատկերներով։

Յուրաքանչյուր հայ՝ և մեծ, և փոքր, առիթ ու անառիթ, միշտ կայցելեն այստեղ ու թքելով սրանց պատկերներին կարտահայտեն իրենց նողկանքը նմանատիպ երեւույթների հանդեպ։

Համոզված եմ, որ սա կօգնի միշտ արթուն պահել ազգադավության դեմ ազգային իմմունիտետը։

Եվ մի բան էլ` այս պատի առջև պետք է լինի ոչ թե կանաչ սիզամարգ (գազոն), այլ փուշ ու տատասկ։

Կլինի միակ տեղը, որ փուշ ու տատասկ է աճեցվում։

Ձեր կարծիքը ...

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի           

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս ոհմակին իշխանությունից վռնդելուց հետո պետք է կազմակերպել «հայկական Նյուրնբերգյան» դատավարություն։ Սա պարտադիր պայման...

Опубликовано Գագիկ Համբարձումյան Пятница, 26 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր