211652_close_icon
views-count2625 դիտում article-date 19:56 26-03-2021

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ հարցը, էներգետիկ ոլորտը և կորոնավիրուսի դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և մնում է ընդհանուր առմամբ հանգիստ։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ՝ շեշտադրելով էներգետիկա ոլորտը և կորոնավիրուսի դեմ պայքարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր