211652_close_icon
views-count1431 դիտում article-date 15:32 26-03-2021

Արցախի ԱԻՊԾ-ի ու ՌԴ ԱԻՆ-ի համատեղ որոշմամբ ստեղծվել է օպերատիվ 3 խումբ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին:

ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ:


Վաղվանից հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է՝ ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում:

ԱՀ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ վթարափրկարարական օպերատիվ խումբը ԱԻ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ կիրականացնի հերթապահ ծառայություն:

Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով:

Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ 2020 թվականի նոյեմբերից առ այսօր Արցախի գործընկեր կառույցին աջակցելու, համագործակցության ամրապնդման և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԻՊԾ տնօրենի տեղակալ գնդապետ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը, սակրավորական խմբի հրամանատար Սամվել Սարգսյանը:

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Пятница, 26 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր