211652_close_icon
views-count5911 դիտում article-date 23:06 25-03-2021

Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթերի թիվը

Ռուսաստանից Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, Եգիպտոս և ԱՄԷ կանոնավոր չվերթերի քանակն ավելացել է մինչև շաբաթական մեկ չվերթ՝ Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից փոխադարձ հիմունքներով, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Նաև որոշում է ընդունվել ապրիլի 1-ից Կուբայի հետ կանոնավոր չվերթերի (շաբաթական մինչև յոթ չվերթ Մոսկվա-Վարադերո երթուղով) և Բելառուսի` շաբաթական մեկ չվերթ Կալինինգրադ-Մինսկ երթուղով, շաբաթական մեկ չվերթ ՝ Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, փոխադարձ հիմունքներով (բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվել են կառավարության կողմից ավելի վաղ):

Նմանատիպ նյութեր