211652_close_icon
views-count1887 դիտում article-date 16:38 25-03-2021

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է արտանետված թմրամիջոցը

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նախապես տեղեկացված լինելով թմրամիջոցի հաջողված արտանետման փորձի մասին, իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում հայտնաբերել են մեկական USB լար և ականջակալ, իսկ հատակում նախապես պատրաստված թաքստոցից՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,67 գրամ քաշով, առանձնացված 2 փաթեթ, ապակյա գլանակ և արգելված իրերի փոխանցումն ապահովելու համար նախատեսված, թելից պատրաստված ինքնաշեն պարան՝ 24 մետր երկարությամբ: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր