211652_close_icon
views-count1572 դիտում article-date 15:54 25-03-2021

Շատ կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանի Ազգային Հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ խաղով մեկնարկում է ԱԱ ընտրական փուլում: Շատ կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը, որովհետև բոլորս ենք հասկանում թե ինչքան բարդ խմբում ենք հայտնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Լևոն Պաչաջյանը:

«Անցած տարվա ԱԼ-ի C խմբում ձեռք բերած հաղթանակը և այն ձեռագիրը, որը Հավաքականը կերտել է այս ընթացքում, հույս է տալիս, որ մենք ականատես կլինենք շատ ավելի մեծ հաղթանակների:

Չնայած մեծ կորուստներ ունենք խաղից առաջ, ի դեմս թիմի ավագ Մխիթարյանի և շատ փորձառու Գևորգ Ղազարյանի, միևնույն է մեր Հավաքականը համարվում է այս խաղի ֆավորիտ:

Ֆավորիտ լինելը դեռ հաղթանակ չէ, այն պետք է դաշտում վաստակել, այնպես որ հաղթանակ եմ մաղթում մեր Հավաքականին և լիահույս, որ Վադուցից 3 միավորով մերոնք տուն կվերադառնան:

Առաջ դեպի հաղթանակ», գրել է Լևոնը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր