211652_close_icon
views-count839 դիտում article-date 16:35 25-03-2021

Գիտության փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 3-ին. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին կամփոփի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Փառատոնի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան հայ գիտնականների հետ` հետևյալ թեմաներով.

ժ. 14։00–14։45՝ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ),

ժ. 14։45–15։30՝ «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան),

ժ. 15։30–16։30՝ գիտափորձերի ցուցադրություն` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:

Միջոցառմանը նախատեսված է նաև գիտափորձերի ցուցադրություն (15։30–16։30)` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:

Հիշեցնենք, որ փառատոնի եզրափակիչ փուլի ընթացքում ավագ դասարանների աշակերտները հանձնաժողովի գնահատմանը կներկայացնեն իրենց անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծերը, որոնց իրականացումը սկսվել է դեռևս փետրվարից: Եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան առցանց ներկայացնելու իրենց նախագծերը Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Փառատոնի մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր