211652_close_icon
views-count1055 դիտում article-date 16:24 25-03-2021

Արմեն Աբրահամյանը «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա բժիշկ» մրցանակի

Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, «Դոկտոր Լազեր»-ի ղեկավար Արմեն Աբրահամյանը «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա բժիշկ» մրցանակի: Մրցանակը բժիշկը ստացել է մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղված աշխատանքի համար:

«Որակի նշան» մրցանակաբաշխության մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների տրամադրած տվյալների, պացիենտների շրջանում իրականացված հարցումների և լրագրողական հետաքննությունների արդյունքում:

«Միշտ էլ շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է, և այն, ինչ անում ես, իսկապես իզուր չէ: Հաճելի է արժանանալ նման ուշադրությանը հանրության կողմից: Միևնույն ժամանակ շատ եմ կարևորում նմանատիպ մրցանակաբաշխությունների անցկացումը, քանի որ մեկ վայրում հավաքվում են ոլորտի առաջատար մասնագետները, ծանոթանում են, կիսվում են փորձով ու գիտելիքներով»,-նշում է Արմեն Աբրահամյանը: Վերջինս նախորդ տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել մի շարք հիվանդների հետքովիդային և հետպատերազմական վերականգնողական համատեքստում: Նախորդ տարի թե՛ քովիդի և թե՛ արցախյան պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ունեցած բազում անձինք առողջացել են հենց Աբրահամյանի ջանքերի ու նվիրումի շնորհիվ:

Նշենք, որ Արմեն Աբրահամյանը Եվրոպական բժշկական լազերային և Միջազգային բժշկական լազերային ասոցիացիաների անդամ է: Վերապատրաստումներ է անցել ոչ միայն Հայաստանում, այլև Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, Հարավային Կորեայում, Իսրայելում և այլուր: Մոտ 60 գիտական հրապարակումների հեղինակ է, մասնակցել է բազում միջազգային համաժողովների: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր