211652_close_icon
views-count1115 դիտում article-date 15:51 25-03-2021

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործությունը

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է  Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ վերացնելու փաստը։

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը դատապարտող հայտարարություն է տարածել «Թվիթեր»-ի միկրոբլոգում։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:

Նմանատիպ նյութեր