1473 դիտում
13:50 25-03-2021
Մոցարտյան երեկո՝ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի և ‹‹Armenian›› լարային քառյակի կատարմամբ
Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և ‹‹Armenian›› լարային քառյակը հանդես կգան Մոցարտի ծննդյան 265-ամյակին նվիրված համերգով: Համերգը կանցկացվի մարտի 29-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյին կներկայացվեն Մոցարտի ստեղծագործությունները:
Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յ.Բախի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Պ.Հինդեմիթի, Դ.Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Գ.Հովունցի, Տ.Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրա կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի: 2003թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով:
‹‹Armenian›› լարային քառյակի կազմում հանդես են գալիս Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ) և Հակոբ Աթյանը (թավջութակ): Այս երիտասարդ երաժիշտները 2018թ.-ից միավորվել են քառյակի կազմում, նպատակ ունենալով ակտիվ գործունեություն ծավալել կամերային երաժշտության ասպարեզում: Քառյակի դեբյուտը տեղի է ունեցել բարեգործական համերգաշարով`‹‹Լույս հայի աչքերին›› խորագրի ներքո, ի աջակցություն ‹‹Հայկական ակնաբուժության ծրագիր›› բարեգործական հիմնադրամի: Քառյակը հանդես է եկել բազում համերգներով Հայաստանում և արտերկրում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84

Նմանատիպ նյութեր
3598 դիտում
21:11 26-02-2019
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3153 դիտում
22:40 03-04-2019
«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1090 դիտում
20:34 18-12-2024
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
841 դիտում
20:21 18-12-2024
Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները
1123 դիտում
20:08 18-12-2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար