211652_close_icon
views-count1325 դիտում article-date 13:06 25-03-2021

Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից

ՀՀ կառավարությունն Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում ընդունեց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:


Ըստ հիմնավորման, Մինասյանը (ծնվ.՝ 1994 թվականի սեպտեմբերի    16-ին), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը «Երևանէն» գիտակրթական  հիմնադրամում՝  որպես հետազոտող:

2020 թվականի նոյեմբերի 17-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնում» որպես դասախոս՝ դասավանդելով «Հավանականությունների տեսության հիմնական և լրացուցիչ գլուխներ» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

Նմանատիպ նյութեր