211652_close_icon
views-count19676 դիտում article-date 09:49 25-03-2021

Վերջին 1,5 տարվա ընթացքում կենտրոնում ահռելի աշխատանք է իրականացվել պացիենտների բուժման համար լավագույն պայմաններն ապահովելու համար

Վերջին 1,5 տարվա ընթացքում մեր կենտրոնում ահռելի աշխատանք է իրականացվել պացիենտների բուժման համար լավագույն պայմաններն ապահովելու համար։

Այդ նպատակին հասնելու համար թե՛ Առողջապահության նախարարությունը և թե՛ մեր կենտրոնի անձնակազմը ոչինչ չեն խնայել.

1) Մենք ամբողջությամբ վերացրել ենք տասնամյակների ընթացքում պացիենտների նկատմամբ ձևավորված խարանային, խտրական և բացասական կարծրատիպային վերաբերմունքը.

2) Պացիենտներին տրամադրվող դեղորայքային բուժմանը զուգահեռ սկսել ենք տրամադրել նաև ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աջակցություն պրոֆեսիոնալ մասնագետների կողմից.

3) Ողջ բուժանձնակազմը, սանիտարներից մինչև բժիշկներ, պացիենտների և նրանց հարազատների նկատմամբ ցուցաբերում են հարգալից, սրտացավ և հոգատար վերաբերմունք.

4) Ծառայությունների ցանկից հանվել են բոլոր ոչ էֆեկտիվ, ապացուցողական բազայից զուրկ («շամանային») «մեթոդները»։ Փոխարենը տրամադրվում է միմիայն միջազգային ստանդարտներին համապատասխանող բժշկական օգնություն։

5) Բուժումը ՀՀ քաղաքացիություն ունեցող և/կամ սուր վիճակներում գտնվող պացիենտներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում (անվճար)։

6) Քառահարկ շենքի գոյության ողջ 45 տարիների ընթացքում առաջին անգամ իրականացվել է ջրահեռացման և ջրամատակարարման համակարգի հիմնանորոգում, 3 հարկերի ամբողջական հիմնանորոգում (1-ին հարկի աշխատանքները մոտենում են ավարտին), կաբինետների և հիվանդասենյակների կահավորում։

Այսինքն՝ բոլոր առումներով պացիենտների արդյունավետ բուժման համար ստեղծվել են (և ստեղծվում են) լավագույն պայմանները։

Միևնույն ժամանակ մենք հետևողական ենք մեր բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ամենակարևոր պայմաններից մեկի՝ ներքին կարգուկանոնի հարցում։

Ի՞նչ է սա նշանակում

Բացատրեմ!

Մեր կենտրոնը և մասնավորապես ստացիոնար բաժանմունքները չեն լինելու ԻԲՐ բուժման դիմած, կասկածելի բարքերի տեր որոշ անձանց հավաքատեղի, ինչպես տարիներ շարունակ։

Կենտրոնը ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ տրամադրող ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, այլ ոչ թե ինչ-որ «աշխարհից կտրված» կառույց, որտեղ ում խելքին փչի, կարող է հարբածության վիճակում (կամ թեկուզ սթափ) գալ, ձևացնել, թե իբր ցանկանում է բուժվել, բայց կոնֆլիկտներ սարքել մյուս պացիենտների հետ, բուժաշխատողներից պահանջել լրացուցիչ հոգեմետներ, փորձել ալկոհոլ կամ այլ արգելված իրեր բերել, տեսակցություններ պահանջել, վիրավորել ու հայհոյել բուժաշխատողներին, հանցավոր էլեմենտներին բնորոշ վարք դրսևորել, ապա հետագայում՝ «խեղճի», «միամիտի», «հրեշտակի» դեմքով պատճառաբանել, թե բա՝ «դե հիվանդ տղա ենք»...

Հավատացնում եմ, որ մեր մասնագետները լավագույն կերպով տարբերակում են կախվածություններով պայմանավորված հոգեախտաբանական և վարքային խանգարումներ ունեցող պացիենտներին անդաստիարակ և ինքնահաստատման խնդիրներ ունեցող անձանցից։

Դրա համար էլ արժե ևս մեկ անգամ կրկնել՝

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

- ը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող մասնագիտացված կազմակերպություն է, որտեղ պրոֆեսիոնալ և հոգատար բուժաշխատողները բուժօգնություն և խնամք են տրամադրում այն պացիենտներին, որոնք ռեալ ցանկություն և գիտակցված որոշում ունեն բուժվելու և հոգեներգործուն նյութերից զերծ կենսակերպով ապրելու։

Առողջ եղեք ))
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Վերջին 1,5 տարվա ընթացքում մեր կենտրոնում ահռելի աշխատանք է իրականացվել պացիենտների բուժման համար լավագույն պայմաններն...

Posted by Suren Nazinyan on Wednesday, March 24, 2021

Նմանատիպ նյութեր