211652_close_icon
views-count2485 դիտում article-date 23:24 24-03-2021

«Մենք դարձել ենք որբի գլուխ, և դա չի փոխվի, քանի դեռ գոյություն ունի Փաշինյանի պես սուբյեկտ մեր իշխանության գլխին»․ Արա Սաղաթելյան

Հայաստանի Հանրապետությունում այսօր վերացվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց՝ 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը ռազմական դրության վերացման վերաբերյալ նշեց, որ այն ի սկզբանե Հայաստանում հաստատվել էր քաղաքական նպատակով, ինչպես նաև՝ խոսքի ազատությունը և ընդդիմության կամարտահայտման իրավունքը սահմանափակելու համար։

«Հիմա ռազմական դրությունը վերացնելու քվեարկությունը ցույց տվեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կողմ են քվեարկել, ինչը նշանակում է, որ փաստացի նրանք չեն ունեցել այնքան քաղաքական հոտառություն, որ գոնե իրենք նախաձեռնեն այս փուլում, և դա իրականացվեց ընդդիմության նախաձեռնությամբ»,- ասաց Արա Սաղաթելյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ հնարավորություններ է բացելու ռազմական դրության չեղարկումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ողջ ընդդիմադիր դաշտի համար, Սաղաթելյանը պատասխանեց՝ թեև իշխանությունը մորթապաշտությունից ելնելով՝ պնդում է, թե փողոցում շատ մարդ չի հավաքվում, հետևաբար՝ չկա Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ, սակայն պետք է ասեմ հակառակը՝ այդ հանրային պահանջը կա, և այն շատ մեծ է։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր