211652_close_icon
views-count5134 դիտում article-date 19:45 24-03-2021

Ռուսաստանի առաջնությունում «Դինամոյի» հոկեյիստը մահացել է տափօղակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Հոկեյի երիտասարդական լիգայում հանդես եկող Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյի» պաշտպան Թիմուր Ֆայզուտդինովը մահացել է 19 տարեկան հասակում՝ Յարոսլավլում կայացած խաղում տափօղակով հարված ստանալու արդյունքում:
 
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ Յարոսլավլի «Լոկոմոտիվի» հետ արտագնա խաղում (1:5):
 
Երկրորդ խաղակեսի վերջում «Լոկոմոտիվի» խաղացողի նետած տափօղակը դիպել է Ֆայզուտդինովի քներակին: Վերջինս գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ Թիմուրին միացրել են արհեստական շնչառության և արյան շրջանառության սարքավորումներին: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են չորս օր, սակայն հոկեյիստին փրկել հնարավոր չի եղել:
 
Ֆայզուտդինովը «Դինամոյում» հանդես էր գալիս 2016 թվականից: Այս մրցաշրջանում նա անցկացրել էր 52 խաղ:
 
Նշենք, որ զոհված հոկեյիստի մայրը կոչ է արել ճակատագրական նետումի հեղինակ, «Լոկոմոտիվի» խաղացող Դմիտրի Տյուվիլինին չքննադատել և նրա անունը չշահարկել մամուլում: «Ցանկանում եմ ասել, որ նա հիմա պետք է նաև իմ տղայի համար էլ խաղա: Սառնա ավելի լավն ու ուժեղ», ասել է Ելենա Ֆայզուտդինովը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր