211652_close_icon
views-count1112 դիտում article-date 10:23 24-03-2021

Ինչպես ճիշտ աջակցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում, որը կպարտավորեցնի կառավարությանը երաշխավորված գնում ապահովել սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի համար:

Սահմանամերձ համայնքների բնակչությանը աջակցելը իսկապես կարևոր է, բայց պետք է հասկանալ, թե ինչ պետք է անի պետությունը այդ արտադրանքը, օրինակ՝ հազարավոր տոննաներով դեղձը: Ավելի իրատեսական է արտադրանքի սուբսիդավորումը, երբ պետությունը յուրաքանչյուր կիլոգրամ արտադրանքի համար լրավճար է տրամադրում: Այդպես է, օրինակ, վարվում Վրաստանը խաղողի, իսկ Ադրբեջանը՝ բամբակի դեպքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր