211652_close_icon
views-count1586 դիտում article-date 19:20 23-03-2021

Լուիս Սուարես. Մեսիի հետ գրեթե ամեն օր եմ շփվում

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ շարունակում է հետևել իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» խաղերին:
 
«Ես դիտում եմ նրանց խաղերը, քանի որ սիրում եմ ֆուտբոլ նայել և հիանում եմ ակումբով, որի մարզաշապիկով հանդես եմ եկել: Մեսիի հետ գործնականում ամեն օր ենք շփվում:
 
Ես գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ սիրում են: Միևնույն ժամանակ ես շատ երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ այնտեղ արել են իմ համար:
 
Տեսել եմ «Բարսայի» խաղը «Սոյեդադադի» հետ (6:1), դա ֆանտաստիկ էր: Հիանալի խաղ էր: Թիմը շատ ակտիվ էր, նրա կազմում աշխարհի լավագույն խաղացողներն են», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր