211652_close_icon
views-count1296 դիտում article-date 09:25 23-03-2021

Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը:

Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով: Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն է մի քանի օր առաջ վայր դրել պատգամավորական մանդատը եւ միացել նախորդ շաբաթ անձեռնմխելիությունից զրկված Բունդեսթագի պատգամավոր Ակսել Ֆիշերին եւ Կարին Շտրենցին:

Ալիեւի ավտորիտար ռեժիմի պատերազմական հանցագործությունների, ապօրինությունների եւ ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման գործողությունների առաջ աչք փակելը շարունակում է լուրջ մարտահրավերներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ ժողովրդավարական արժեքների պահպանման առաքելություն ստանձնած ԵՄ-ի համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր