211652_close_icon
views-count2229 դիտում article-date 18:59 22-03-2021

Մեսին խաղից խփած գոլերի քանակով շրջանցեց Ռոնալդուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (6:1) դուբլի հեղինակ դարձավ:
 
Դա նրա կարիերայում խաղից խփած 636-րդ և 637-րդ գոլերն էին: Այդ ցուցանիշով նա շրջանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը խաղից 635 գոլ է խփել:
 
Իր կարիերայում Մեսին 97 11 մետրանոց հարված է իրացրել (ընդհանուր՝ 734 գոլ), Ռոնալդուն իրացրել է 135 11 մետրանոց հարված (ընդհանուր՝ 770 գոլ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր