211652_close_icon
views-count1492 դիտում article-date 18:47 22-03-2021

ԲԿՄԱ-ն պաշտոնանկ արեց Գոնչարենկոյին. նրան կփոխարինի Օլիչը

ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Գանչարենկոյի պաշտոնանկության մասին:
 
Բելառուս մասնագետը բանակային թիմը գլխավորում էր 2016-ի դեկտեմբերից: Գոնչարենկոյի գլխավորությամբ թիմը 167 խաղում տարել է 82 հաղթանակ, նվաճեց Ռուսաստանի 2018 թվականի Սուպերգավաթը, երկու անգամ դարձել Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր ու դուրս եկել Եվրոպայի լիգայի 2017/18 թթ. քառորդ եզրափակիչ:
 
Գոնչարենկոյին կփոխարինի ԲԿՄԱ-ի և Խորվաթիայի հավաքականի նախկին հարձակվող Իվիցա Օլիչը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ մարտի 23-ին: Ներկայումս Օլիչը Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր