211652_close_icon
views-count1622 դիտում article-date 18:15 22-03-2021

«Յուվենտուսի» մարզիչն ու նախագահը վիճաբանել են «Բենեվենտոյից» կրած պարտությունից հետո

«Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է մնացել Իտալիայի առաջնությունում «Բենեվենտոյից» կրած պարտությունից (0:1):
 
Խաղից հետո հանդերձարանից լսվել են փոխադարձ վիրավորանքներ և գոռգոռոց:
 
Բացի այդ, թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի և նախագահ Անդրեա Անյելիի միջև կոնֆլիկտ է ծագել:
 
27 տուրից հետո «Յուվենտուսը» Ա սերիայում 55 միավորով ընթանում է 4-րդ տեղում, առաջատար «Ինտերին» զիջելով 10 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր