211652_close_icon
views-count12023 դիտում article-date 23:12 21-03-2021

Այսօր «Կյանք ու կռիվ» ֆիլմից լսարանին հայտնի Էլեն Սարգսյանի հարսանիքն է. Exclusivelife.am

Այսօր ֆոտոմոդել Էլեն Սարգսյանի հարսանիքն է, ով լսարանին հայտնի դարձավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերակատարմամբ, հայտնում է Exclusivelife.am-ը:

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել Էլենի հետ և գրել. «Շնորհավոր արև ջան, անսահման երջանիկ եղիր»։

Սոնան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Էլենը հարսի պարն է պարում «Կանչում եմ, արի, արի» ժողովրդական երգի ներքո։

Հիշեցնենք, որ Էլենն ու ընտրյալը՝ Վահանը, նշանադրվել էին նախորդ տարվա ամռանը։ 

Նմանատիպ նյութեր