211652_close_icon
views-count3068 դիտում article-date 22:56 21-03-2021

Երևանում հրուշակեղենի ներմուծման պահեստային տարածքում բռնկված հրդեհը մարվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ Գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կդվ Արմն» ՍՊԸ-ի հրուշակեղենի ներմուծման պահեստային տարածքում (մոտ 600 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին, մարվել՝ 18։08-ին։ Այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր