211652_close_icon
views-count34701 դիտում article-date 22:21 21-03-2021

Պարզվել է, որ Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով կողաշրջված Isuzu-ի վարորդի համար խոչընդոտ է ստեղծվել մեկ այլ ավտոմեքենայի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում նոր մանրամասներ են պարզվել մարտի 19-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 44-ամյա Արտեմ Հարոյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով խոչընդոտ է հանդիսացել Isuzu մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 38-ամյա Տիգրան Վարդանյանի համար: Վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
 
Վթարի հետևանքով Isuzu-ի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 60-ամյա Բավական Վարդանյանն ու 78-ամյա Հելբերտ Արսենյանը բուժօգնության են դիմել «Հրաքզդան» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
  
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 19:20-ի սահմաններում Isuzu  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դուրս էր  եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել ձյան մեջ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  մարմնական վնասվածքներով   տեղափովել էին  Հրազդանի բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ էին գործել Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր  վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը,  տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերել:
 
Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
 
Օպերատիվորեն ժամանել էին նույն վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր