211652_close_icon
views-count26611 դիտում article-date 18:54 21-03-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Լուսանկարներում առկա բազմաթիվ հայտնի ոստիկաններ պայքարել և պայքարում են ոչ միայն հանցավորության դեմ, այլ նաև պատերազմի ամենաթեժ օրերին եղել են առաջնագծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրությունն արդեն տեղյակ է, որ հունիսից Հանրապետությունում գործելու է պարեկային ոստիկանությունը:
 
Թե այդ ծառայության արդյունավետությունը որքանով կբավարարի հանրությանը, դա կարճ ժամանակում պարզ կլինի:
 
Սակայն գաղտնիք չէ, թե Առաջին Հանրապետության, թե՝ Խորհրդային Հայաստանի, և թե 3-րդ Հանրապետության ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ լեգենդար ծառայողներ է ունեցել, որոնց մասին հանրությունը մինչև հիմա էլ գորովանքով է խոսում:
 
Հայտնի է նաև, որ արցախյան առաջին, 2016թ. ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցել են ոստիկանության հարյուրավոր ծառայողներ, որոնցից շատերը հայրենիքի համար իրենց կյանքն են զոհել:
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ՝ արված 8 տարի առաջ՝ 2013 թվականին, որտեղ ոստիկանության բազմաթիվ հայտնի ծառայողներ ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, նաև Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահելու գործում:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+

Նմանատիպ նյութեր