211652_close_icon
views-count1844 դիտում article-date 18:17 21-03-2021

Արայիկ Հարությունյան. Հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջանում էի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արայիկ Հարությունյանը:
 
«Հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջանում էի: Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:

Այցի շրջանակում ծանոթացել եմ նաև այդ համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր