211652_close_icon
views-count1609 դիտում article-date 16:58 21-03-2021

Միջազգային «խաղաղասեր» հանրության քարտ-բլանշը կապիտուլյանտին...արդյո՞ք սա դիտավորություն էր

Լևոն Մնացականյանը գրում է
Միջազգային «խաղաղասեր» հանրության քարտ-բլանշը կապիտուլյանտին...

Պատերազմից հետո «միջազգային հանրություն» կոչված երևութն իր միաձայն լռությամբ համաձայնեց ընդունել տեռորիստական ակտերով զուգորդված պատերազմի արդյունքները։
Ոչ մի դատապարտող կոչ, ոչ մի գործողություն, ավելին՝ բոլոր միջազգային պայմանագրերով Արցախի կազմի մեջ մտնող՝ նախկին ԼՂԻՄ տարածքներից օկուպացված մասը (Շուշին, Հադրութը) նույնպես դիտարկվեց որպես Ադրբեջանի տարածք։

Արդյո՞ք սա դիտավորություն էր։

Միանշանակ, քանզի ցանկացած երկրում տեղի ունեցող «մարդու իրավունքի խախտումներին» արագ արձագանքող միջազգային էլիտան «փակեց աչքերը»՝ Արցախում կատարված ոճրագործությունները չնկատելով։

Պատերազմից առաջ աներևակայելի էր պատկերացնել, որ Արցախը հանձնողը ոչ միայն անմիջապես «հողին չի հանձնվի» այլև չի ձերբակալվի։

Ամենաաբսուրդայինն այն է սակայն, որ պետական դավաճանը՝ չնայած ժողովրդի մեծամասնության պահանջին և քաղաքական բոլոր ուժերի «հրաժարականի պահանջին», կշարունակի մնալ իշխանության ղեկին, ավելին կթելադրի քաղաքական օրակարգ և անձամբ կնախաձեռնի արտահերթ ընտրությունները։

Ակնհայտ է, որ միջազգային հանրության կողմից ընդունելի տարբերակով խնդիրը «լուծած» անձը նախօրոք անվտանգության երաշխիքներ է ստացել և քաղաքական ճանապարհով հեռանալու «իրավունք», իսկ աշխարհաքաղաքական կենտրոնների վիթխարի ազդեցությունը հաղ քաղաքական դաշտում, ամենևին էլ գաղտնիք չէ։

Փաստացի, ներկայիս «ընդդիմադիրներից» շատերը որոշակիորեն տեղյակ էին նախօրոք ծրագրված ոճրագործության մասին և գլխատեցին մի ողջ ազգի՝ դավաճանի խարանով հավերժ չդրոշմվելու համար։

Հ.Գ. Ուժն է ծնում իրավունք
Հենց այս թեզը պետք է դառնա հայ ժողովրդի վերածնունդի հենասյունը, քանզի կրկին համոզվեցինք, որ արդարությունն աշխարհում վաղուց «մահացել» է։
Հառնելու ենք մոխրից, հզորանալու ենք, հաղթելու ենք

Նմանատիպ նյութեր