211652_close_icon
views-count1191 դիտում article-date 14:35 21-03-2021

Դուք մեծ առաքելություն եք իրականացնում. ԱՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Արցախի թեմի առաջնորդի տարեդարձը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի անվտանգության խորհրդից, Վիտալի Բալասանյանի շնորհավորական խոսքում նշված է.

«Գերաշնորհ Սրբազան Հա՛յր

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան հերթական տարեդարձը։

Արցախի Հանրապետության համար այս ծանր ու դժվարին պահին ստանձնելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնը, Դուք մեծ առաքելություն եք իրականացնում, և ես վստահ եմ, որ Ձեր աղոթքներն առ Աստված կօգնեն Արցախին ու ողջ հայությանը նորից ոտքի կանգնել՝ նոր ուժով ու անսասան հավատով։

Թող Տերը Ձեզ երկար տարիների կյանք ու քաջառողջություն պարգևի` աստվածահաճո առաքելությունն իրականացնելու համար»։

Նմանատիպ նյութեր