211652_close_icon
views-count4169 դիտում article-date 12:50 21-03-2021

«Վերջին անգամ եղբոր հետ խոսելիս ասել էր՝ մորս լավ կնայեք». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանը զոհվել է Հադրութում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախում զոհված սերժանտ Սերժ Հակոբքեխվյանը սեպտեմբերի 29-ին դարձել էր 20 տարեկան։

«Մենք ծրագրել էինք, որ ընտանիքով կգնանք Սերժի մոտ իր ծննդյան օրը նշելու։ Ինքն իր ծնդդյան օրը շատ էր սիրում։ Զանգեց, ասաց՝ մամ ջան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, լավ նշեք ծնունդս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սերժ Հակոբքեխվյանը մայրը՝ Ալինա Կարապետյանը։

Սերժ Հակոբքեխվյանը բանակ զորակոչվել էր 2019 թվականի բանակ հունվարի 8-ին։ Իր զոհվելուց մոտ մեկ ամիս առաջ ստացել էր սերժանտի կոչում։

«Ասում էր՝ մամ ջան, սերժանտ եմ դարձել, ավագ սերժանտ էլ կստանամ։ Իրեն զինվորականի կյանքը շատ էր դուր գալիս, մինչև ծառայության գնալն էլ անընդհատ ասում էր՝ մամ, ես Արցախում եմ ծառայելու»,- նշեց Սերժի մայրը։

Սերժը ծառայում էր Հադրութում։ Սեպտեմբերի 25-ին Սերժն իր հերթափոխը հանձնում է և իջնում դիրքերից, սակայն սեպտեմբերի 27-ին տագնապով կրկին բարձրանում է։

«Ամեն զանգի ժամանակ վստահեցնում էր, որ իրենց մոտ խաղաղ է, ինքը լավ է։ Վերջին անգամ եղբոր հետ խոսելիս ասել էր՝ մորս լավ կնայեք»,- ասաց Ալինա Կարապետյանը։

Սերժ Հակոբքեխվյանը նահատակվել է Հադրութում հոկտեմբերի 1-ին՝ վեց ընկերների հետ։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 6-ին «Եռաբլուրում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր