211652_close_icon
views-count12471 դիտում article-date 13:06 21-03-2021

Կրասնոդարում հանգստի մեկնող ընտանիքը УАЗ-ով ընկել է գետը. կա 3 զոհ. տատն ու թողը հասցրել են դուրս նետվել մեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝  Աբինսկի շրջանում, УАЗ մակնիշի ավտոմեքենան, որտեղ գտնվել են ընտանիքի 5 անդամ, ընկել է Ադեգոյ գետը: Այս մասին հայտնում է  Life.ru-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝  ընտանիքը մեկնում էր բնության գիրկ՝ հանգստի: Գետի կամրջով անցնելու պահին մեքենայում գտնվել են  ընտանիքի  45-ամյա հայրը, 35-ամյա մայրը, 2 անչափահաս երեխաներն ու 61-ամյա տատը:

Վթարի հետևանքով  հայրը, մայրն ու  10-ամյա տղան մահացել են, իսկ տատն ու 17-ամյա աղջիկ թոռը հասցրել են դուրս նետվել մեքենայից և լողալով՝ դուրս եկել ափ:

Նշվում է, որ 10-այա տղայի դին հայտնաբերվել է մի քան ժամ անց՝  գետում՝  դեպքի վայրից 400 մ հեռավորության վրա:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր