211652_close_icon
views-count2739 դիտում article-date 22:36 20-03-2021

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներ սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ: Ֆերմերներն սկսել աշխատանքներ անել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող հողատարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով: Մենք այժմ գտնվում ենք նմանօրինակ խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև սահմանազատման գիծ 20 մետր է: Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում: Ռուս խաղաղապահներն ապահովում են այդ աշխատանքների համաձայնեցումն ու անցկացումը: Իրավիճակն աշխատանքների անցկացման վայրում հանգիստ է»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:

Խաղողագործներն եղանակի տաքացման պահից ի վեր առաջին անգամ հնարավորություն են ստացել անցնել անհրաժեշտ աշխատանքների կատարմանը դաշտերում, հայտնում է Tert.am-ը:

Նմանատիպ նյութեր