211652_close_icon
views-count5661 դիտում article-date 23:50 20-03-2021

Վարդ Սիմոնյան. Քիսաչիություն անելու փոխարեն, կանգնիր ու պատասխանիր՝ քանի կիլոմետր հայրենիք ես ստացել և քանիսն ես հանձնել թշնամուն

«Նախկիններին քիսաչիություն անելու փոխարեն, կանգնիր ու պատասխանիր՝ քանի կիլոմետր հայրենիք ես ստացել և քանիսն ես հանձնել թշնամուն», իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Վարդ Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթներին:

«Ահա և Նիկոլի ընտրարշավի մանիպուլյացիոն կոդը՝ ալեհո՜պ, գրպանից հանում է նախկին իշխանության դիակը և տուր թե կտաս՝ հանգուցյալի ճակատին։

Մեկը չկա՞ սրան ասի՝ այ արալեզ, էդ ով դրանց երկրորդ քաղաքական կյանքի շանս տվեց, ընդդիմություն նշանակեց ու կրկին կապեց էս ժողովրդի ջանին։ էդ ում ես հիմարի տեղ դրել՝ նախկիններին քիսաչիություն անելու փոխարեն, կանգնիր ու պատասխանիր՝ քանի կիլոմետր հայրենիք ես ստացել և քանիսն ես հանձնել թշնամուն, քանի մարդ ես ունեցել երկրում և հիմա քանիսն է ողջուառողջ դուրս պրծել քո կառավարման անիծյալ գեհենից, քանի աղքատ ես ունեցել և որքան ջանք ես թափել նրանց թիվը կրկնապատկելու համար։

Բա լավ, սա մեր ատամները դեռ չի հաշվել-պրծե՞լ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր