211652_close_icon
views-count53718 դիտում article-date 14:08 20-03-2021

Արտակարգ իրավիճակ Նոր Հաճնի կամրջի վրա. պատճառը մերկասառույցն է. բախվել են Mercedes C, Mercedes ML, Mercedes G, Mercedes E, ВАЗ 2101, Opel Zafira, Mitsubishi, Opel Zafira, Газель և ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22։00-ից 22։20-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի վրա սահադաշտի վերածված ճանապարհին, բախվել են Mercedes C, Mercedes ML, Mercedes G, Mercedes E, ВАЗ 2101, Opel Zafira, Mitsubishi, Opel Zafira, Газель և ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գսգիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողր հայտնում է, որ կամրջի ողջ հատվածը մերկասառույց էր, ու տեղի ճանշինականները ցուցաբերել են անփույթ և ոչ սրտացավ մոտեցում՝ չկատարելով ճանապարհի մշակման աշխատանքներ, իսկ վթարում հայտնված վարորդներն ու ուղևորները ամենավերջին խոսքերն էին ուղղում նրանց հասցեին։

Հետագա վթարներից խուսափելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանները մի քանի ժամ շարունակ ուժեղացված ծառայոթյուն էին կատարում այդ հատվածում, որպեսզի այլ վթարներ տեղի չունենան, մինչդեռ ճանապարհն սպասարկող պատասխանատուները մինչև լուսաբաց չբարեհաճեցին ժամանել վթարի վայր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր