211652_close_icon
views-count1821 դիտում article-date 19:56 19-03-2021

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը: Այս առնչությամբ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղելու գործում:

Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից էին հակամարտային իրավիճաներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին համընդգրկուն կերպով ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն հայտնեցին հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծեցին միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը դատապարտելի համարեց Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով:

Նմանատիպ նյութեր