211652_close_icon
views-count1922 դիտում article-date 18:21 19-03-2021

«Մանչեսթեր Յունայթեդը» 235 մլն ֆունտի պայմանագիր է կնքել նոր տիտղոսային հովանավոր TeamViewer-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց TeamViewer ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին, որը կդառնա ակումբի տիտղոսային հովանավորը:
 
Պայմանագիրը նախատեսված է 5 տարով, որի ընթացքում «ՄՅՈւ»-ն կստանա 235 մլն ֆունտ (47 մլն՝ ֆունտ): Հաջորդ մրցաշրջանից TeamViewer-ի ապրանքանիշը կտեղադրվի մանկունյանցիների մարզաշապիկի վրա:
 
TeamViewer-ը զբաղվում է ծրագրային ապահովման աշխատանքներով, մասնավորապես՝ համակարգիչները հեռավար կառավարման համար:
 
Նախկին պայմանագրով «Յունայթեդը» Chevrolet ընկերությունից ստանում էր 64 մլն ֆունտ՝ մեկ մրցաշրջանի համար:

Նմանատիպ նյութեր