211652_close_icon
views-count2162 դիտում article-date 10:48 19-03-2021

Ար­մեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտնուկի». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես կատակում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Ար­մեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտուկի», ուր տեղավորվում են միանգամից երեք շտաբի պետ՝ դատարանով վերականգն­ված Օնիկ Գասպարանը, ժ/պ Ստեփան Գալստյանը և կապի­տուլյանտի նշանակած Արտակ Դավթյանը:

Հուսանք՝ բանը չի հասնի միաժամանակ երեք իրարից անկապ բանակներ ունե­նալուն, առավել ևս, որ Օնիկ Գասպարյանն առավոտյան ներ­կայացավ ծառայության և նստեց իր աշխատասենյակում, և ոչ ոք չփորձեց խանգարել... Սակայն Նիկոլի հայտարարությու­նը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, կյանքի կոչեց իր իսկ ստեղծած «երեք միլիոն վարչա­պետ» երևույթը, որը հղի է քաոսով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր