211652_close_icon
views-count1634 դիտում article-date 09:17 19-03-2021

Փաշինյանի թիմի մեծ մասը տեղյակ չի եղել, որ նա պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Բանն այն է, որ խմբակցության անդամների հետ վերջին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան, և պնդել էր, որ առանց Ընտրական օրենսգիրք փոխելու պետք չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ դա վնաս է լինելու հենց իրենց:

Այդ պարագայում ընտրությունները պետք է կայանային հունիսին: Եվ, ահա, թիմի մեծ մասի համար անակնկալ կերպով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի թիմակիցները մամուլից են տեղեկանում, թե առաջիկայում ինչ է սպասվելու:

Իրավիճակը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներից հետո, և այդ մասին ևս հայտարարեց։

տացվում է՝ նա այս որոշումը կայացրեց ընդդիմադիրների հետ քննարկումներից հետո, և վերջիններս ավելի շատ բան գիտեին, քան իշխանական խմբակցության իր գործընկերները:

նչպես շատ հարցերում, այս հարցում ևս Փաշինյանի թիմն ամենաանտեղյակն է»։

Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր