211652_close_icon
views-count38255 դիտում article-date 23:56 18-03-2021

Ավտովթար Երևանում. Հասրաթյան փողոցում բախվել են ВАЗ 2107-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Հասրաթյան փողոցոում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հարևանությամբ  բախվել են ВАЗ 2121 մակնիշի և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախման հետևանքով Niva-ն  գլխիվայր շրջվել է, իսկ Niva-ի միջից 17-ամյա Սոֆի Ս.-ն դուրս է բերվել  քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի  գլխավորությամբ:

 Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գևորգ Մինասյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր