211652_close_icon
views-count27653 դիտում article-date 20:06 18-03-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota Land Cruiser-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում բախվել են  Լոռու մարզի բնակիչներ,  31-ամյա  Արամ Մինասյանի վարած Toyota Land Cruiser-ն ու 57-ամյա Արտեմ Անթանեսյանի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր,  59-ամյա Ժորա Վարոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են  ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ  վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար  Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ   Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր