211652_close_icon
views-count1666 դիտում article-date 19:58 18-03-2021

«Լոռիին» տեխնիկական պարտություն են գրանցել և տուգանել

Մարտի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի փոխնախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ինչպես հայտնի է՝ մարտի 16-ին Հայաստանի առաջնության հերթական տուրի՝ «Արարատի» դեմ խաղի մեկնարկային սուլիչից հետո «Լոռիի» ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտն ու չէին մասնակցել խաղին։ Ավելի ուշ ակումբը հայտարարել էր առաջնությունից դուրս գալու մասին։

Նշվում է, որ կայացած նիստի ժամանակ որոշում է կայացվել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` «Լոռի ՖԱ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովին որակազրկել մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ներառյալ, իսկՎանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ին տուգանել 3000000 ՀՀ դրամի չափով։

Նիստի ամբողջական արձանագրությունն՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր