211652_close_icon
views-count1531 դիտում article-date 18:27 18-03-2021

Տոմաս Տուխել. Վստահ եմ, ոչ ոք չի ցանկանում խաղալ «Չելսիի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
 
«Ամենակարևորն այն է, որ մենք արժանի էին հաղթանակի: Տղաները յուրահատուկ կապվածություն են զգում խաղի ընթացքում, իսկ մրցելույթներն ու արդյունքները, ինչպես այս դեպքում, որոշակի առավելություն են տալիս և թիմին ավելի համախմբված դարձնում: Սրան կարելի է հասնել միայն արդյունքների և փորձի շնորհիվ:
 
Ես գրեթե վստահ եմ, որ ոչ ոք չի ցանկանում մեր դեմ խաղալ: Առջևում մեզ գերծանր մարտահրավեր է սպասվում, քանի որ մենք արդեն ութ լավագույն թիմերի շարքում ենք:
 
Սա մեծ քայլ էր, սակայն չպետք է վախենալ: Մենք կվերցնենք այն, ինչ՝ մեզ է սպասվում և կպատրաստվենք լավագույն կերպով», ասել է Տուխելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր