ՀՀ կառավարությունն Արցախին կնվիրաբերի ռադիոկապի միջոցներ
Կառավարության որոշմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքը՝ ռադիոկապի միջոցները, հետ կվերցվեն և կնվիրաբերվեն Արցախի Հանրապետությանը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 14-ի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված ռադիոկապի միջոցները հետ են վերցվել և ամրացվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
«Հաշվի առնելով, ռազմական գործողությունների (2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը- խմբ.) հետևանքով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է նշված ռադիոկապի միջոցները տրամադրել Արցախի Հանրապետությանը»,- ասված է հիմնավորման մեջ: