211652_close_icon
views-count6182 դիտում article-date 14:41 18-03-2021

Ղրիմն Ուկրաինա է. G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ`կապված Ղրիմի` Ռուսաստանին միանալու 7-րդ տարեդարձի հետ: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց կողմից Ռուսաստանի գործողությունների դատապարտումը և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղրիմն Ուկրաինա է»,- ասված է «Մեծ յոթնյակ»-ում նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Ըստ նախարարների  հայտարարության, Ղրիմի և Սևաստոպոլի «բռնակցումը» օրինականացնելու Ռուսաստանի փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:

G7-ը դատապարտել է նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է այն դրույթից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, ոչ թե միջնորդ», - ասվում է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները ոտնահարելու, զինված խմբավորումներին հովանավորելու և «հարյուր հազարավոր ուկրաինացիներին» Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պահպանել Մինսկի համաձայնագրերը և ընդգծում ենք Ռուսաստանի պատասխանատվությունը Նորմանդական ձևաչափով և Եռակողմ շփման խմբով կառուցվածքային փոխգործակցության համար»,- ասել են G7-ի երկրների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր