7272 դիտում
12:33 18-03-2021
Բոլոր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից ամենաբարձր չափանիշների համապատասխանող պրոթեզներով. Փաշինյան
Մենք քննարկել ու պայմանավորվել ենք, որ պատերազմի հետևանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից ամենաբարձր չափանիշների համապատասխանող պրոթեզներով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա Աշխատանքի և սոցիալական հարցերի նխարար Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց, թե այդ ծրագրի իրականացումն ինչ ընթացքի մեջ է, ինչին նախարարը պատասխանեց. «Մենք առաջին փուլն արդեն ամփոփել ենք. այդ անձանց կարիքների հմալիր գնահատում ենք իրականացրել միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի առողջապահական խնդիրներից, գնահատում է իրականացվել նաև նրանց միջավայրային խնդիրների, մասնավորապես, կենցաղային, տնային պայմանների, քանի որ շատ հաճախ տնային որոշակի սահմանափակումներ թույլ չեն տալիս նույնիսկ պրոթեզավորման պարագայում լիարժեք ինտեգրվել կյանքին:
Նաև միջազգային պրոթեզարանների հետ ունենք պայմանավորվածություններ, մասնավորապես եվրոպական և ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում խումբ առ խումբ այդ պրոթեզավորումը կիրականացվի և զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցումը»:

Նմանատիպ նյութեր
1390 դիտում
15:59 05-09-2022
Ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ․ Փաշինյան
2857 դիտում
19:12 24-03-2021
Հայրենիքի 8 պաշտպան առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը