211652_close_icon
views-count35078 դիտում article-date 10:49 18-03-2021

Երևանում Թբիլիսյան խճուղում՝ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կասկածելի հեղուկով լցված ապակյա 2 տարա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Արաբկիրի Ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ 35-ամյա Միքայել Մ․-ն Թբիլիսյան խճուղու 5/1 հասցեում գտնվող հայրական կիսակառույց տան վրա աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է կասկածելի 2 ապակյա տարա։

Նշված հասցե են ժամանել Արաբկիրի ոստիկանները, ովքեր տարաների մեջ հայտնաբերել են սնդիկանման հեղուկ, որը առգրավել են և տեղափոխել անվտանգ վայր։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր