211652_close_icon
views-count45236 դիտում article-date 10:16 18-03-2021

Երևանում ստահակը վերելակում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը Իսահակյան փողոցի 40-ամյա բնակիչը  ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենց շենքի վերելակում անհայտ անձը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ։ 

Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր