211652_close_icon
views-count1376 դիտում article-date 09:13 18-03-2021

Գնաճի խորքային պատճառներն ու հայաստանյան իրավիճակը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանում հիմա մի վիճակ է, երբ շարքային սպառողը, բառիս բուն իմաստով, գնաճի պատճառով վախենում է խանութ մտնել։ Մասնագետներն այլ բառ կօգտագործեն՝ «մտահոգվել», «անհանգստանալ», բայց դրանից սպառողի հոգեվիճակը չի փոխվի։ Նա համեմատում է՝ ամիսներ առաջ ինչ էր կարողանում գնել, ասենք, 5 հազար դրամով եւ այսօ՛ր ինչ է կարողանում։ Այս դեպքում նրան գրեթե չեն հետաքրքրում Կենտրոնական բանկի գնաճային մեխանիզմները, իրավիճակի պատճառները։ Սպառողը հետեւանքն է տեսնում, որն ուղղակիորեն իր գրպանում է եւ «տնտեսական պայուսակում»։

Այնուամենայնիվ, փորձենք հնարավորինս հակիրճ ներկայացնել գնաճի խորքային պատճառները եւ ճգնաժամի հաղթահարման ուղիները: Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ. գ. թ., դոցենտ Կարեն Սարգսյանին։

Հայաստանում գնաճի պատճառներին անդրադառնալուց առաջ նա նախ շեշտեց, որ թեեւ որոշակի ներքին գործոնների առկայությանը, գնաճն ունի համաշխարհային բնույթ. «Կատարված վերլուծությունները թույլատրում են կանխատեսել, որ ամբողջ աշխարհում գների արագ աճի ժամանակաշրջանն աստիճանաբար վերադառնում է: Ստեղծված իրավիճակի առանձնահատուկ վտանգը գնաճն արագացնող բազմաթիվ գործոնների մեջ է եւ նաեւ այն բանում, որ հակաինֆլյացիոն միջոցառումները կպահանջեն տնտեսության աջակցության ծրագրերի կասեցում, ինչը սպառնում է նոր՝ ավելի սուր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր